Դեմքի յուղ. քո մաշկի հոգատարությունը ձմռան ցուրտ եղանակին

Երբ դրսում սառնամանիք է և ցրտաշունչ քամի, քո մաշկը կհանգստացնի և կփափկացնի յուղի հիմքով խնամքը։ Պատմում ենք՝ ինչպես է այն աշխատում և ինչու է արդյունավետ։

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՔՈ ՄԱՇԿԻ ՀԵՏ

Ինչպես գիտես, ցավոք, ձմեռը չի խնայում և ոչ մեկին։ Ցուրտն ու քամին քո յուրաքանչյուր դուրս գալը դարձնում են իրական փորձություն, որն առաջին հերթին, անդրադառնում է քո մաշկի վիճակի վրա։ Այն դառնում է չոր և գունատ։ Սակայն միշտ էլ կա մաշկի առողջ փայլը վերականգնող միջոց։ Դիմավորեք NovAge Nutri6։ Դեմքի վերականգնող պատիճները։ Անվան մեջ «6» թիվը նշանակում է 6 բնական յուղերի խառնուրդ, որոնք սնուցում և փափկացնում են քո մաշկը՝ պաշտպանելով այն ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։ Արդյունքում՝ մաշկը լիցքավորվում է կենսական էներգիայով, դառնում փափուկ, շողացող, ձեռք բերում համաչափ երանգը։ Սպառողական թեստավորումները ցույց են տալիս անհավանական արդյունք. օգտվողների 100%-ը գոհ է արդյունքից, որը ձեռք է բերվել ընդամենը 4 շաբաթ օգտագործելուց հետո։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԴՐԱՆՔ ԱՅԴՔԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ

NovAge Nutri6 դեմքի վերականգնող պատիճները պարունակում են ճարպաթթուներով, լիպիդներով, հակաօքսիդիչներով և օգտակար հանքանյութերով հարուստ 6 եզակի յուղ։ Դրանք համատեղ ապահովում են խորը սնուցում և պաշտպանում քո մաշկը։ Ուսումնասիրենք դրանցից յուրաքանչյուրն առանձին։

Քնջութի յուղ: Պարունակում է վիտամիններ, հանքանյութեր և լիպիդներ, որոնք պատասխանատու են մաշկի խոնավության ու փափկության համար։ Յուղի բաղադրության մեջ առկա հակաօքսիդիչները պաշտպանում են մաշկը ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։

Ավոկադոյի յուղ: Բնական կոնդիցիոներ է, սնուցում և փափկացնում է  մաշկը, ինչպես նաև ուժեղացնում դրա բնական պաշտպանիչ շերտը։

Դեղձի կորիզների յուղ: Հաղորդում է անգերազանցելի խոնավացնող ազդեցություն, դառնում է քո մաշկը փափկացնող բնական կոնդիցիոներ։

Մորածաղկի սերմերի յուղ: Բնական կոնդիցիոներ է, շնորհիվ դրանում առկա հանքանյութերի, լիպիդների ու ճարպաթթուների՝ սնուցում ու փափկացնում է մաշկը։

 

Սև հաղարջի սերմերի յուղ: Հարուստ է պոլիչհագեցած Օմեգա 3 և Օմեգա 6 ճարպաթթուներով, որոնք քո մաշկը դարձնում են նուրբ, փափուկ ու առողջ։

Սոյայի յուղ: Անհրաժեշտ ճարպաթթուների հարուստ աղբյուր, սնուցում ու խոնավացնում է մաշկը՝ հաղորդելով փափկություն ու հարթություն։

ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
Քանի որ պատիճների հիմնական խնդիրը սովորական պրոցեդուրաների չբավարարելու դեպքում քո մաշկը սնուցումով ապահովելն է, դրանք կարելի է ներառել քո ամեօրյա համալիր խնամքի մեջ։ Պատիճների բաղադրության մեջ առկա են յուղեր, այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս այն օգտագործել քնելուց առաջ, սակայն կարող ես այն օգտագործել, երբ կարիքը զգաս։ Պատիճներն անհրաժեշտ է օգտագործել շիճուկը տարածելուց հետո և հիմնական խոնավացնող միջոցից առաջ։ Կոտրի՛ր պատիճի ծայրը և մատների օգնությամբ դուրս սեղմիր դրա պարունակությունը։ Միջոցը տարածիր դեմքին, պարանոցին և լանջաբացվածքին։ Թո՛ղ այն մի քանի րոպե և միայն դրա ներծծվելուց հետո տարածիր քսուքը։

Տեքստ Ֆոտո Martin Petersson, Getty Images